Շվեդիայում ապաստանի համար հայտ ներկայացնողներին՝

Till dig som söker asyl i Sverige – armeniska

Ձեր ապաստանի հայտը քննության է ենթարկվում Միգրացիոն վարչությունում։ Կանոնակարգերը թե ով Շվեդիայում կարող է ապաստան ստանալ նշված են ՄԱԿ-ի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայում, ԵՄ ընդհանուր կանոնակարգերում և շվեդական օրենսգրության մեջ։

Այս տեղեկագրությամբ համառոտ ներկայացված է թե ինչ ընթացքակարգ է գործում ապաստանի հայտը Միգրացիոն վարչությունում և Ձեր, որպես փախստական Շվեդիայում, իրավունքների և պարտավորությունների մասին։ Շարունակելի կարգով Դուք կստանաք հավելյալ տեղեկություններ և հնարավորություն կունենաք հարցեր տալուն։

Ապաստանի օրենքներ

Շվեդիայում բոլոր ապաստանի հայտերը անհատական քննության են ենթարկվում Միգրացիոն վարչության կողմից։ Շվեդիան կարող է կացության իրավունք շնորհել այն անձանց, որոնք կհամարվեն փախստական կամ պաշտպանության կարիք ունեցող այլ հիմունքների վրա։

Փախստական

Համաձայն ՄԱԿ-ի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի և շվեդական օրենսգրքի, Դուք փախստական եք եթե զգում եք հիմնավորված հետապնդման երկյուղ հետևյալ պատճառներով՝

  • ռասայական
  • ազգային
  • կրոնական և կամ քաղաքական հայացքների
  • սեռական հակումի
  • որոշ հասարակության խմբին պատկանելուն

Հետապնդումները հնարավոր են լինել հայրենիքի պետական մարմինների կողմից։ Հնարավոր է նաև, որ պետական մարմինները չեն կարող կամ չեն ցանկանում պաշտպանել անհատների կամ խմբերի։

Անձը, որին շնորհվում է փախստականի կարգավիճակ, սովորաբար ստանում է կացության իրավունք երեք տարով։

Այլընտրային պաշտպանության կարիքավորներ

Համաձայն շվեդական օրենսգրության Դուք այլընտրային պաշտպանության կարիքավոր եք եթե՝

  • վտանգվում եք ենթարկվել մահվապատժի
  • վտանգվում եք ենթարկվելու մարմնական պատժի, խոշտանգման կամ այլ ոչ մարդկային և նվազեցուցիչ վերաբերմունքի կամ այլ կարգի պատժամիջոցների
  • որպես քաղաքացի լուրջ վտանգ է սպառնում վնասվելու զինված բախման հետևանքով։

Անձը, որին շնորհվում է այլընտրային պաշտպանության կարգավիճակ, սովորաբար ստանում է կացության իրավունք 13 ամսով։

Ապաստանի հայտ ներկայացնելը

Որպեսզի Շվեդիայում ապաստանի հայտը ներկայացվի Դուք անձնապես անհրաժեշտ է անձամբ ներկայանալը Միգրացիոն վարչություն։ Դիմումների գրանցման բաժինը Ձեզ կընդունի և կգրանցի ապաստանի հայտը։

Դուք կնկարվեք և կվերցնեն Ձեր մատնահետքերը։ Մատնահետքերը վերցնում են, որպեսզի պարզվի արդյոք ապաստան խնդրել եք Եվրոպայի որևէ այլ երկրում թե ոչ։

Դուք կհանդիպեք գործավարի, որը թարգմանչի օգնությամբ հարցեր կտա պարզելու համար Ձեր անձի ինքնությունը, ինչն է ստիպել Ձեզ լքել հայրենիքը և ինչպես եք ժամանել Շվեդիա։ Նաև հարցեր կտրվեն Ձեր ընտանիքի կացության և առողջության վերաբերյալ։ Դա արվում է որպեսզի Ձեր ապաստանի հայտը նախապատրաստվի քննության ենթարկելու։ Ավելի մանրամասն ապաստանի պատճառների առնչվող հարցերին Դուք կպատախանեք ապաստանի հարցազրույցին մասնակցելիս։

Եթե Դուք առանձնահատուկ կարիք ունեք, օրինակ որևէ ֆունկցիոնալ գործունեության ունակության նվազեցում, այսինքն տառապում եք ֆիզիկական, հոգեկան կամ մտավոր ունակության որևէ խանգամրումով, ապա դրա մասին հայտնեք Միգրացիոն վարչությանը։ Եթե Ձեր ֆունկցիոնալ ունակության նվազեցումը խոչընդոտում է հաղորդակցվելու Միգրացիոն վարչության հետ ապաստան խնդրելիս ապա Դուք օգնության իրավունք ունեք։

Դիմումների գրանցման բաժնում Ձեզ նաև կտեղեկացնեն թե ինչպես է ընթանում ապաստանի գործընթացը և Ձեզ հնարավորություն կընձեռնվի հարցեր տալուն։ Երբ Ձեր ապաստանի դիմումը կգրանցվի, Դուք կստանաք ապաստանի դիմումի ժամանակավոր անդորրագիր։ Անդորրագիրը հետագայում կփոխարինվի ՓԸՕ քարտով (LMA-kort), որը կհաստատի Ձեր ապաստանի հայցող լինելը։

Պատմեք Ձեր մասին

Որպեսզի Միգրացիոն վարչությունը կարողանա եզրահանգել, արդյոք Դուք իրավասու եք ապաստան ստանալու, պահանջվում է որ Դուք իրազեկեք Ձեր ով լինելը և որտեղից եք։ Լավագույն միջոցն է ապաստան դիմելիս ներկայացնել անձնագիր կամ նույնացման քարտ։ Անձը հաստատող փաստաթուղթը պետք է որ դուրս տրված լինի հայրենիքում, պետական մարմնի կողմից և պարունակի Ձեր ֆոտոնկարը։ Այնտեղ պետք է նշված լինի Ձեր անունը, քաղաքացիությունը և ծննդյան տվյալները։

Դա Ձեր պատասխանատվության է հաստատել Ձեր անձի ինքնությունը։ Եթե Դուք չունեք անձը հաստատող փաստաթղթեր ապաստան խնդրելիս Միգրացիոն վարչության գործակալը Ձեզ կհորդորի ամբողջացնել Ձեր դիմումը անձը հաստատող փաստաթղթերով, անելով դա հնարավորին շտապ ժամանակահատվածում։

Եթե դժվար է անձը հաստատող փաստաթղթեր ձեռք բերելը ապա Դուք պետք է Միգրացիոն վարչությանը հստակեցնեք, որ ջանքեր գործադրել եք դա անելուն։ Եթե ունեք այլ կարգի անձը հաստատող փաստաթղթեր ինչպիսին են՝ վարորդական իրավունք, ծննդյան վկայական, քաղաքացիության վկայականը կամ զինվորական գրքույկ ապա հանձնեք դրանք Միգրացիոն վարչությանը։ Իհարկե, նմանատիպ փաստաթղթերը անձը հաստատող փաստաթղթեր չեն համարվում, սակայն միատեղ անցյալի և հայրենիքի մասին պատմելով կարող են նպաստել Ձեր անձին հնարավոր ճշմարտացիության պատկեր տալուն։

Եթե Դուք օժանդակեք Ձեր անձը հաստատելուն ապա հավանաբար կունենաք նաև հնարավորություն աշխատելուն սպասելիս վճռի կայացնելուն։

Դուք չեք կարող ընտրել ապաստանի հայտ ներկայացման երկիրը (Դուբլինյան համաձայնագիր)

Ներկայացնելով ապաստանի հայտը, Միգրացիոն վարչությունը սկսում է իր զննումը արդյոք Ձեր հայտը պետք է քննվի Շվեդիայում թե մի այլ ԵՄ-երկրում։ Եթե Դուք, Շվեդիա ճանապարհվելիս, որևէ այլ ԵՄ-երկրում ստացել եք մուտքի արտոնագիր, կացության որևէ կարգի թույլատվություն կամ ապաստանի հայտ եք ներկայացրել ապա հնարավոր է որ Դուք վերադառնաք այդ երկիր։ Այս կարգերը նշված են Դուբլինյան համաձայնագրում։ Ավելին մանրամասն Դուք կարող եք ընթերցել տեղեկատվական գրքույկում «Ես ապաստան եմ խնդրել ԵՄ – երկրում, որ երկիրն է քննելու իմ հայտը» (Գրքույկը չկա բոլոր լեզուններով)

Մինչ Դուք սպասում եք

Եթե Ձեր ապաստանի հայտը Շվեդիայում քննման ենթակա գործ է ապա Դուք իրավունք ունեք մնալ երկրում սպասելով վճռի կայացմանը։ Ընթացքում կապ կունենաք Միգրացիոն վարչության որևէ փախստականների ընդունման բաժնի հետ։ Փախստականների ընդունման բաժնի աշխատակիցները ապաստանի վերաբերյալ վճիռ չեն կայացնում։ Ընդունման բաժինը օգնում է պրակտիկ հարցերով, ինչպիսին են նյութականի և բնակությանը վերաբերյալ։ Նաև ընդունման բաժինն է որ Ձեզ հետ կկապնվի երբ Ձեր վճիռը կայացվի, որպեսզի տեղեկացնի վճռի բովանդակության հետ և իմանաք թե ինչ պետք է անեք։

Կարևոր տեղեկություն

Ընդունման բաժինը կհրավիրի Ձեզ խմբային տեղեկատվության հավաքույթին։ Հավաքույթին կստանաք այն տեղեկությունները, որոնք նշանակություն ունեն ապաստան խնդրող անձանց համար։ Կխոսվեն օրինակ բնակության, նյութական և առողջապահական հարցերի մասին։ Դուք կստանաք տեղեկություն օրենքների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների մասին, որոնք գործում են օգնելուն ապաստարան խնդրողներին։ Դա շատ կարևոր տեղեկատվություն է վճռին սպասելիս։

Բավականին տեղեկություն կստանաք դիմումների գրանցման և ընդունման բաժիններում։ Երբեմն տեղեկությունները միաժամանակ շատ են տրվում են։ Սակայն պահպանեք ստացված տեղեկաթերեթիկները, որպեսզի կարողանաք դրանք կարդալ կարիքի դեպքում և Ձեր հարցերը տաք հաջորդ անգամ հանդիպելով որևէ գործավարի։

Եթե բնակվում եք Միգրացիոն վարչությունից ստացված բնակարանում երբեմն կհանդիպեք Միգրացիոն վարչության աշխատակցի, որն աշխատում է տվյալ վայրում կամ այն այցելում է։ Այդ աշխատակիցը չի կարող պատասխանել Ձեր հայտին վերաբերյալ հարցերին, սակայն կարող է օգնել ստանալու այն տեղեկությունը, որը Ձեզ հետաքրքրում է։

Ապաստանի հայտի հարցազրույցին սպասելիս

Հնարավոր է երկար սպասեք ապաստանի հայտին վերաբերյալ հարցազրույցին։ Սպասման ժամկետները կարող են նաև տարբեր լինել տարբեր անձանց համար։

Ապաստանի հայտի հարցազրույցին ավելի մանրամասն կարող եք պատմել թե ինչու եք ապաստան խնդրում Շվեդիայում և ինչ եք կարծում կլինի եթե ստիպված լինեք վերադառնալ հայրենիք։

Հնարավոր է որ Ձեզ հրավիրեն մի քանի զրույցների մինչ վճռի կայացմանը։ Ներկայացեք ըստ Միգրացիոն վարչության կողմից նշանակված ժամերին։ Նոր ժամերը շատ քիչ են և ստիպված կլինեք ավելի երկար սպասել վճռին եթե ստիպված լինենք նոր ժամ Ձեզ տրամադրել։

Հայտնեք Ձեր հասցեն

Եթե տեղափոխվեք, վճռին սպասելու ընթացքում, ապա հայտնեք Միգրացիոն վարչությանը Ձեր նոր հասցեն, որպեսզի կարողանանք Ձեզ հետ կապ հաստատել հարցազրույցին կամ այլ հանդիպումներին Ձեզ հարավիրելիս։ Միշտ ստուգեք Ձեր փոստը, որպեսզի բաց չթողնեք Միգրացիոն վարչությունից ուղարկված տեղեկատվությունները։

ՓԸՕ-ի քարտ (LMA-kort)

Երբ Դուք ապաստանի հայտ եք ներկայացնում Շվեդիայում Ձեզ հայտի անդորրագիր են տալիս։ Անդորրագրում համար է նշված, որը նշում եք Միգրացիոն վարչության հետ կապնվելիս։ Դա կօգնի գործավարին հեշտությամբ գտնել Ձեր տվյալները։ Մոտավոր մեկ շաբաթ անց կարող եք ստանալ Ձեր քարտը ընդունման բաժնում։ Քարտը կոչվում է ՓԸՈ-քարտ (LMA-kort) և կփոխարինի անդորրագիրը։

ՓԸՈ-քարտը միշտ ունեցեք Ձեզ մոտ, որպեսզի ցույց տաք, որ Դուք ապաստանահայտի դիմորդ եք և իրավունք ունեք Շվեդիայում գտնվելու մինչ սպասում եք Ձեր վճռին։ Ունեցեք քարտը միշտ Ձեզ հետ բուժական հիմնարկությունները այցելելիս, որպեսզի ստանաք այն օգնությունը, որի իրավունքն ունեք, ավելի ցածր գներով։

Բնակություն

Ձեր բնակության հարցը կարող եք կարգավորել ինքներդ կամ Միգրացիոն վարչության օգնությամբ։ Գումար ունենալու դեպքում վճարում եք Ձեր բնակության համար ինքներդ, բնակություն, որը ստանում եք Միգրացիոն վարչության կողմից։ Եթե բնակության հարցը լուծում եք ինքներդ ապա վարձը Դուք եք վճարում։

Եթե ապրում ես Գաղթականության պետական հիմնարկի [Migrationsverket] կացարանում, ապա չես կարող ընտրել վայրը և կարող է նաև պատահել, որ սպասելու ընթացքում պարտավոր լինես տեղափոխվել: Եթե դու անձամբ ես ձեռք բերել քո բնակարանը, ապա մի մոռացիր Գաղթականության պետական հիմնարկին հայտնել քո հասցեն: Ուշադրություն դարձրու այն փաստին, որ Գաղթականության պետական հիմնարկը ունի սոցիալական և նյութական բարդություններ ունեցող բնակավայրերի ցուցակ: Այդպիսի շրջաններից մեկում բնակվել կամեցողը կարող է կորցնել Գաղթականության պետական հիմնարկից նյութական նպաստ ստանալու իրավունքը: migrationsverket.se/asyl կայքէջում կարող ես տեսնել, թե արդյոք դա վերաբերում է քո ընտրած հասցեին թե ոչ:

Դուք իրավունք ունեք հատուկ հարմարեցված բնակարանի հատուկ կարիքի դեպքում։ Օրինակ եթե ունեք ֆունկցիոնալ անբավարարություն, տառապում եք ֆիզիկական կամ հոգեկան անառօղջությամբ, ԼԳԲՏ անձ եք, հղի կամ ծեր։ Խոսեք Միգրացիոն վարչության հետ Ձեր կարիքների մասին հնարավորին շտապ կարգով, որպեսզի մենք կարողանանք ապահովել այդ կարիքը։

Կարևոր է, որ բոլոր բնակիչները մինյանց վերաբերվեն հարգանքով և հոգատարությամբ, առանց խտրականության անձանց կրոնը, մշակույթը կամ սեռական հակվածությունը։ Եթե կզգաք Ձեզ անապահով Ձեր բնակավայրում, դիմեք Միգրացիոն վարչությանը։

Առողջապահություն

Դուք, որպես ապաստան խնդրող իրավունք ունեք շտապ բժշկական և ատամնաբուժական օգնության, որոնք շտապ կարգի բուժում են պահանջում։ Բուժ. հիմնարկն է որոշում ինչ կարգի բուժում կարող եք ստանալ։ Ցույց տալով Ձեր ՓԸՈ-քարտը վճարում եք ավելի քիչ գումար բուժ. կազմակերպությանը և որոշ դեղամիջոցներ ստանալու համար։ Ապաստարան խնդրող երեխանները և մինչև 18 տարեկան երիտասարդները իրավունք ունեն ստանալու առանց վճարման նույն խնամքը ինչպես Շվեդիայում ապրող երեխանները և երիտասարդները։

Բոլոր ապաստան խնդրողները հրավիրվում են առանց վճարման առողջության զննման որևէ պոլիկլինիկա։ Առողջության զննումը չի անդրադառնա Ձեր ապաստանի հայտին։ Այն Ձեր համար է, որպեսզի Դուք ժամանակին տեղեկանաք եթե բուժ. խնամքի կարիք ունեք։ Առողջության զննման ընթացքում Դուք կստանաք առողջապահության վերաբերյալ խորհուրդներ, կառաջարկվի հանձնել անալիզներ և կստանաք տեղեկություն Շվեդիայի առողջապահական համակարգի մասին։ Բուժ. աշխատողներին պատմեք եթե ունեք որևէ ֆունկցիայի գործունեության նվազում, հիվանդություն կամ այլ խնդիրների մասին, որոնք պահանջում են հատուկ կարգի խնամք։

Բուժ. աշխատողները չեն աշխատում Միգրացիոն վարչության համար և կրում են գաղտնապահության պարտականությունը։

Աշխատանք

Որպես ապաստան հայցող Դուք կարող եք աշխատել առանց աշխատանքային իրավունքի եթե

  • Ձեր դիմումը նայման ենթակա է Շվեդիայում
  • Դուք համագործակցում եք հստակեցնելու Ձեր անձը
  • Ձեր դիմումը ամեևին հիմքերից զուրկ չէ

Եթե այս պահանջները համալրված են ապա իրավունք ունեք աշխատելու։

Եթե Դուք աշխատել եք և Ձեր ապաստանի հայտը մեռժվել է, դեռևս կարող եք աշխատել մինչև երկիրը լքելը կամ մինչդեռ համագործակցում եք այդ հարցում։ Եթե ստանաք կացության իրավունք դա կնշանակի, որ կարող եք շարունակել աշխատելը։

Դուք կարող եք դիմել Զբաղվածության պետական գործակալություն (www.arbetsformedlingen.se) External link, opens in new window. թափուր աշխատատեղ գտնելու համար։

Նյութական լրավճար

Եթե աշխատելու հնարավորություն չունես և կամ սեփական գումար չունես, ապա կարող ես դիմել օրական հատուցման [dagersättning] համար: Գաղթականության պետական հիմնարկից քո ստացած գումարը պետք է բավական լինի ուտելիքի, հագուստի և անձնական ծախսերի համար: Գաղթականության պետական հիմնարկից հատուցում ստանալու պարագային կարևոր է, որ դու Գաղթականության պետական հիմնարկին հայտնես, եթե քո նյութական վիճակը փոխվի, օրինակ՝ եթե աշխատանք գտնես կամ եթե բնակարանդ փոխես: Եթե սոցիալական և նյութական բարդություններ ունեցող բնակավայր տեղափոխվես, ապա կարող ես կորցնել օրական հատուցում ստանալու քո իրավունքը migrationsverket.se/asyl կայքէջում կարող ես տեսնել, թե որ հասցեներին է դա վերաբերում:

Օրական հատուցման և հատուկ նպաստի իրավունքդ կարող ես կորցնել նաև եթե հայտնես այլ հասցե, քան այն, որտեղ դու փաստորեն ապրում ես, օրինակ՝ փոստարկղային հասցե:, Տվյալներ չհայտնելը կամ սխալ տվյալներ հայտնելը կարող է հանցագործություն լինել և պատճառ դառնալ, որ Գաղթականության պետական հիմնարկը հայտ ներկայացնի ոստիկանությանը:

Դպրոց

Բոլոր ապաստան հայցող երեխանները և երիտասարդները իրավունք ունեն հաճախելու նախադպրոց կամ դպրոց։ Համայնքը, որտեղ որ ապրում եք, պատասխանատու է որ բոլոր ապաստան հայցող երեխանները և երիտասարդները նույն պայմաններով ինչպես բոլորը համայնքում նախադպրոց կամ դպրոց հաճախելու հնարավորություն ունենան։ Որպեսզի Ձեր զավակին համայնքը հեշտությամբ հնարավորություն ունենա դպրոցում տեղ առաջարկելու, անհրաժեշտ է որ տաք Ձեր համաձայնությունը Միգրացիոն վարչությանը փոխանցել համայնքին Ձեր զավակի անվան, ծննդյան տարեթվի, լեզվի, հայրենիքի և գործի համարի տվյալները։ Դուք ինքներդ նույնպես կարող եք կապնվել համայնքի հետ և հայտնել, որ ցանկանում եք Ձեր երեխաններին տրամադրվի նախադպրոց կամ դպրոց։

Դուք, որպես մեծահասակ կարող եք սկսել հաճախել շվեդերեն օտարերկրացիների համար շօհ (sfi) դասընթացներին, Շվեդիայում կացության իրավունք ստանալուց հետո։ Իսկ եթե ցանկանում եք ինքնուրույն սովորել շվեդերեն մինչ սպասում եք պատասխանի, կան բազմաթիվ հասարակական կազմկերպություններ և ուսումնական կենտրոններ, որոնք առաջարկում են շվեդերեն լեզվի ուսուցման խմբակներ։

Հասարակական կազմկերպություններ

Հասարակական կազմկերպությունները, ուսումնական կենտրոնները և եկեղեցիները կազմակերպում են գործունեություններ տարբեր վայրերում։ Միգրացիոն վարչության աշխատակիցները կարող են Ձեզ տալ տեղեկություն թե ինչ կազմկերպություններ կան Ձեր բնակավայրի շրջակայքում։ Փոքր տեղավայրերում չկան բոլոր կազմակերպությունները։ Հարցրեք Ձեր ընդունման բաժնում այն կազմակերպության մասին, որի հետ ցանկանում եք կապ հաստատել։

Ապաստանի հայտի հարցազրույց

Ապաստանի հայտի հարցազրույցին հնարավորություն կունենաք, թարգմանչի օգնությամբ, պատմել Ձեր ապաստան խնդրելու պատճառների մասին, այսինքն ինչու եք Դուք անվտանգության պաշտպանություն փնտրում Շվեդիայում։ Դուք եք, որ գիտեք թե ինչու եք լքել ձեր երկիրը։ Այդ պատճառով կարևոր է, որ պատմեք ամենը ինչ թե ինչի եք ենթարկվել Ձեր երկրում և ինչ եք կարծում կլինի Ձեզ հետ եթե ստիպված լինեք վերադառնալ։ Դուք պետք է պատմեք թե ինչի եք ինքներդ ենթարկվել և ոչ թե միայն Ձեր հայրենիքի իրավիճակի մասին։

Միգրացիոն վարչությունը Ձեր պատճառների մասին կարող է ճիշտ եզրակացության հանգել եթե Դուք պատմեք ամեն ինչ, որ նշանակություն կունենա վճիռը կայացնելիս։ Գործավարը կօգնի Ձեզ իր հարցերով, որպեսզի պարզաբանի Ձեր գործի համար նշանակություն ունեցող փաստերը ։

Եթե ունեք Ձեր պատմությունը հաստատող փաստաթղթեր ապա վերցրեք դրանք Ձեզ հետ հարցազրույցին։ Եթե դրա կարիքը լինի Միգրացիոն վարչությունը թարգմանության կհանձնի այդ նյութը։

Հարցեր, որոնց մասին դժվար է խոսելը

Որոշ հարցերի մասին դժվար է խոսելը, սակայն ծայրահեղ կարևոր է պատմել նաև դրանց մասին։ Գործավարը նույնպես կրում է գաղտնապահության պարտականությունը և իրավունք ունի փոխանցելու Ձեր պատմածը միայն այն անձանց, որոնք զբաղվում են Ձեր գործով։ Թարգմանիչը նույնպես կրում է գաղտնապահության պարտականությունը ինչպես և գործավարը։ Եթե ընդմիջման կարիք ունեք զրույցի ընթացքում կարող եք այն պահանջել։

Եթե գերադասում եք կին կամ տղամարդ գործավար հայտնեք դրա մասին հարցազրույցից առաջ։

Իրավաբանական օգնություն

Ապաստան խնդրողների մեծամասնությունը իրավունք ունեն պետական իրավախորհրդատուի։ Եթե Դուք իրավունք ունեք պետական իրավախորհրդատուի Միգրացիոն վարչությունը Ձեզ կտրամադրի կրթված իրավաբանի, որը կգործի հանուն Ձեր շահերի և իրավաբանորեն կօժանդակի Ձեզ մինչ Միգրացիոն վարչությունում վարույթի ավարտը։

Միգրացիոն վարչություն է տրամադրում և վարձատրում է պետական իրավախորհրդատուին, սակայն իրավախորհրդատուն գործում է անկախ Միգրացիոն վարչության և այլ պետական հիմնարկների հանդեպ։ Դուք կարող եք առաջարկել որևէ մեկին կամ ցանկանալ տղամարդ կամ կին իրավախորհրդատու։ Հարցազրույցից առաջ ժամանակին հայտնեք դրա մասին։ Եթե անգամ Դուք իրավունք չունեք պետական իրավախորհրդատուի, որին վարձատրում է Միգրացիոն վարչությունը, Դուք կարող եք ինքներդ վարձել և վճարել նրան։

Թարգմանչի աշխատանքը և դերը

Միգրացիոն վարչության շատ հանդիպումներին մասնակից է նաև թարգմանիչը, որը թարգմանում է ամեն ասվածը։ Երբեմն թարգմանիչը նստած է լինում սենյակում իսկ երբեմն ներկա է հեռախոսի կամ էկրանի միջոցով։ Խոսելիս ընդմիջումներ արեք, որպեսզի թարգմանիչը հասցնի թարգմանի Ձեր ասածը։ Սպասեք մինչ թարգմանությունը կավարտվի մինչ կշարունակեք Ձեր խոսելը։

Թարգմանիչները պարտավոր են հետևել որոշ կանոնների։ Թարգմանությունից առաջ թարգմանիչը պարտավոր է տեղեկացնել կողմերին իր դերի, գաղտնապահության և սենյակում ամեն ասվածի թարգմանության պարտավորվածության մասին։ Թարգմանիչը թարգմանում է ամենը, առանց լրացումների կամ կռճատումների։ Թարգմանիչը պետք է լինի չեզոք, այսինքն չարտահայտի կարծիքներ քաղաքականությանը, կրոնի կամ որևէ այլ բանի վերաբերյալ։ Թարգմանիչը պետք է լինի անկողմնակալ։ Դա նշանակում է, որ թարգմանիչը չպետք է խառնվի զրույցին, փորձի օգնի որևէ կողմին կամ իր վարքով ցույց տա, որ նա համաձայն է որևէ մեկի հետ։

Շատ կարևոր է, որ Դուք զգուշացնեք եթե չեք հասկանում թարգմանչին կամ այլ պատճառներով անհարմար եք զգում նրա ներկայությունից։ Դուք կարող եք ընդհատել հանդիպումը և խնդրել նշանակել այլ թարգմանչի։ Նաև հիշեք, որ անհրաժեշտ է նաև ժամանակին տեղեկացնել Ձեր ցանկությունը թարմանչի կին թե տղամարդ լինելը։

Վճիռ

Եթե ստանում եք կացության իրավունք

Եթե շնորհվի կացության իրավունք, ապա կարող եք ապրել և գործել Շվեդիայում։ Ստանալով կացության իրավունք անհաժեշտ որ գրանցվեք Հարկային վարչությունում և ստանաք նույնացման համար։ Որպես վկայական առ այն որ Դուք ստացել եք կացության իրավունք Միգրացիոն վարչությունը Ձեզ կհատկացնի կացության իրավունքի քարտ։ Քարտը կուղարկվի Ձեր ընդունման բաժին։

Ամենից սովորական կացության իրավունքը ապաստանի դիմողներից Շվեդիայում, ստանում են ժամանակով սահմանափակված կացության իրավունք, որը գործում է մեկ կամ երեք տարով։

Իրավունքի երկարացում

Երբ Ձեր ժամանակով սահմանափակված կացության իրավունքի ժամկետը սպառվում է Դուք կարող եք դիմել այն երկարացնելու համար։ Կարևոր է, որ դիմումը ներկայացնեք մինչ այդ իրավունքի ժամկետը կսպառվի, սակայն ոչ երեք ամսից շուտ։

Եթե դեռևս պաշտպանության կարիքը ունեք ապա Ձեր իրավունքը կարող է երկարացվել։

Եթե մեռժում եք ստանում

Դիմումի մեռժումը նշանակում է, որ Միգրացիոն վարչությունը գտնում է, որ Ձեր հիմքերը բավականին չեն Շվեդիայում մնալու համար։ Մեռժում ստանալով ունեք երկու ընտրություն՝ կամ ընդունում եք մեռժման վճիռը և վերադառնում կամ այն բողոքարկում եք։

Եթե ստանում եք մեռժում Ձեր ապաստանի դիմումին ստանում եք նաև երկրից վտարման կամ արտաքսման վճիռ։ Այն գործում է սովորաբար չորս տարով այն օրվանից երբ վճիռը ստանում է իրավական ուժ։ Եթե այդ ժամանակաընթացքում վերադառնաք Շվեդիա ապա նորից կենթարվեք վտարման կամ արտաքսման։ Դուք նաև զրկված կլինեք գործը քննարկման հանձնելուն կամ Միգրացիոն վարչությունից աջակցում ստանալուն։

Նյութական լրավճարի բնակավայրի իրավունքի դադարեցում

Ստանալով մեռժում Ձեր ապաստանի դիմումին զրկվում եք նաև նյութական լրավճարի իրավունքից։ Դա վերաբերվում է մեծահասակին և որը չի ապրում 18 տարեկանից ցածր երեխայի հետ և գործում է որպես նրա խնամակալ։ Նյութական լրավճար ասելով նկատի է առնվում օր. օրավճար և Միգրացիոն վարչության համակարգում ապրելը։ Սույն իրավունքը դադարեցվում է այն պահից երբ վտարման կամ արտաքսման վճիռը ստանում է իրավական ուժ և այլևս հնարավոր չէ այն բողոքարկել կամ սպառվել է տրամադրված ժամկետը երկրից կամավոր հեռանալու համար։ Դուք պարտավոր եք Շվեդիան լքել։

Երեխա ունեցող ընտանիքներ կարող են շարունակել ապրել Գաղթականության պետական հիմնարկի (Միգրացիոն վարչության) [Migrationsverkets] ժամանակավոր բնակարաններում և շարունակաբար նյութական նպաստի իրավունք ունենալ, մինչ այն ժամանակ, երբ կլքեն Շվեդիան, կամ որևէ այլ պատճառով դուրս կգրվեն ընդունելության միավորից [mottagningsenheten]:

Եթե ցանկանում եք բողոքարկել

Եթե ընտրում եք բողոքարկման ուղղին, ապա դիմում եք դատարանին քննության ենթարկելու վճիռը։ Բողոքարկումը ներկայանում եք Միգրացիոն վարչությանը։ Այն պետք է ներկայացնել մինչ վճիռը կստանա իրավական ուժ, որը երեք շաբաթ է վճռի հետ տեղեկանալու օրվանից հետո։ Եթե ունեք իրավասու ներկայացուցիչ ապա նա Ձեզ կօգնի։

Կանխավ, Միգրացիոն վարչությունը նորից քննության կենթարկի բողոքարկման դիմումը ճշտելու վճռի փոփոխման ենթակայությունը։ Եթե Միգրացիոն վարչությունը չի գտնում վճռի փոփոխման ենթակայության առկայությունը, ապա Ձեր դիմումը ուղարկում է Միգրացիոն դատարանին այն վարույթի ենթարկելու համար։ Եթե Միգրացիոն դատարանի հետ համաձայն չեք լինի Դուք կարող եք դիմել Միգրացիոն գերագույն դատարան խնդրելով քննության հանձնել Ձեր գործը։

Միգրացիոն գերագույն դատարանը քննման է վերցնում միայն հատուկ նշանակության գործերը, որոնք ուղղեցույցային են հետագա վճիռների համար։ Ստանալով Միգրացիոն գերագույն դատարանի բողոքարկումը ոչ քննարկման ենթարկելու պատասխանը անմիջապես սկսում է գործել վճիռը։

Եթե մտափոխվեք և ցանկանաք ետ կանչել Ձեր բողոքարկումը ապա կարող եք հայտնել Միգրացիոն վարչությանը որ համաձայն եք մեռժման վճռի հետ։ Այդ ժամանակ Ձեր գործը կարճվում է դատարանում և վարույթի չի ենթարկվում։

Վերադարձը

Այն օրվանից երբ մեռժման վճիռը կսկսի գործել Դուք կստանաք որոշ ժամանակահատված կամավոր երկիրը լքելուն։ Վճռի մեջ նշված կլինի այդ ժամանակահատվածը և Դուք եք կրում պատասխանատվությունը ժամանակին երկիրը լքելուն։ Դուք կարող եք օգնություն ստանալ Միգրացիոն վարչությունից հայրենիք վերադառնալու համար կամ այն երկիրը, որտեղ իրավունք ունեք ապրելու։ Միգրացիոն վարչությունը կարող է օրինակ օգնել կապ հաստատելուն հայրենիքի հետ կամ պատվիրել տոմսերը։

Որոշ անձիք կարող են նույնիսկ ստանալ նյութական օգնություն հայրենիքում հեշտությամբ նոր սկիզբ ստանալուն և որոշ անձիք կարող են ստանալ օգնություն հետինտեգրացման օժանդկություն որպես իրավական սատարում կամ օգնություն ստանալ հայրենիքում աշխատանքային ասպարեզում։ Հարցրեք գործավարին այսպես կոչված հետինտեգրացման օժանդակության մասին հավելյալ տեղեկությններ ստանալու համար։

Հետ վերադարձման արգելք

Եթե չլքեք երկիրը վճռում նշված ժամկետում կարող եք ենթարկվել հետ վերադարձման արգելքի։ Դուք չեք կարող այցելել Շենգենյան տարածքը, Բուլղարիան կամ Ռումինիան մեկ տարվա ընթացքում։ Կարևոր է, որ Դուք ինքներդ հետևեք Ձեր երկրից դուրս գալու ժամկետներին։

Դուք նաև կարող եք ենթարկվել հետ վերադարձման արգելքի եթե Միգրացիոն վարչությունը գտնի, որ կամավոր երկիրը չեք լքելու։

Եթե Ձեր վճռում նշված է վտարման անմիջապես կատարման մասին ապա նաև միշտ նշվում է հետ վերադարձման արգելքի մասին։

Եթե Դուք չեք համագործակցում

Եթե Միգրացիոն վարչությունը գտնի, որ Դուք չեք համագործակցելու հետ վերադառնալուն, ապա կարող եք կորցնել օրավճարի իրավունքը։ Միգրացիոն վարչությունը կարող է նաև Ձեզ վերցնել իր հսկողության տակ կամ տեղավորել արտաքսման ճամբար։ Հսկողության տակ գտնվելը նշանակում է, որ Դուք կանոնավոր պետք է ներկայանք նշված ժամերին և վայրերում։ Դուք կարող եք նաև ստիպված լինել հանձնել Ձեր անձնագիրը կամ այլ անձը հաստատող փաստաղթղերը։ Արտաքսման ճամբարը դա փակ տարածքում գտնվելն է։

Եթե Միգրացիոն վարչությունը գտնի, որ հնարավոր չէ ի կատար ածելը Ձեզ երկրից վտարելը կամ արտաքսելը այն պատճառով որ Դուք չեք համագործակցում, հնարավոր է, որ ոստիկանությունը իր վրա վերցնի այդ հանձնարարությունը։ Ոստիկանությունը իրավունք ունի Ձեր անձը հայտնի խուզարկման մեջ և ստիպողաբար հեռացնի Ձեզ երկրից։

Նոր տեղեկություն

Եթե ի հայտ է գալիս նոր տեղեկություն վերջնական մեռժում ստանալուց հետո, Միգրացիոն վարչությունը կարող է ենթարկել վերանայման իր վճիռը, արդյոք այդ նոր տեղեկությունը խոչընդոտ է հանդիսանում աարտաքսման դեմ։ Դա կարող է լինել օրինակ երբ իրավիճակը Ձեր երկրում վատթարացել է կամ ծանր հիվանդացել եք։ Միգրացիոն վարչությունը կարող է քննել իր սեփական նախաձեռնությամբ կամ Ձեր խնդրանքից հետո։

Եթե ցանկանում եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ

Դուք կհրավիրվեք տարբեր հավաքույթների որտեղ կտրվեն կարևոր տեղեկություններ սպասելիս գործի քննմանը։

Գրանցման բաժնի գործավարը կբացատրի թե ինչ կարգի աջակցություն կարող եք ստանալ, օր. բնակության, նյութական, առողջապահության կամ երեխանների դպրոցի մասին։

Ապաստանի դիմումների գրանցման բաժնում գրանցվելուց հետո Ձեզ կգրանցեն փախստականների ընդունման բաժնում։ Փախստականների ընդունման բաժինը Ձեզ կհրավիրի խմբային տեղեկատվության և Դուք կստանաք բնակության տարածքին վերաբերյալ տեղեկություն։

Փախստականների ընդունման բաժինը Ձեզ կհրավիրի հանդիպման երբ լինեն գործին վերաբերյալ որևէ նորություն։ Վճիռ ստանալիս գործավարը Ձեզ կբացատրի վճռի նշանակությունը Ձեր դեպքում և ինչ պետք է անեք։

Հարցերի դեպքում կարող եք դիմել փախստականների ընդունման բաժինը կամ զանգահարել 0771-235 235 ծառայողական համարով։ Ծառայողական համարի աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթի–ուրբաթ օրերը, ժամը 08.00–16.00։

Նաև կարող եք ավելին կարդալ կայքէջում www.migrationsverket.se/asylum

www.informationsverige.se External link, opens in new window. կայքի էջում կարող եք ավելին կարդալ թե ինչպես է գործում շվեդական հասարակությունը։

Եթե շտապ կարգով կարիք ունեք կապնվել ոստիկանության, շտապ օգնության կամ հրշեջ ծառայության հետ զանգահարեք 112 համարով։

Ոչ շտապ դեպքերում եթե ուզում եք խոսել ոստիկանության հետ պետք է զանգահարել 114 14 համարով։

Առողջության և առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 1177 համարով։

Last updated: